Հայերեն   English   Русский  

Արցախի ՊԲ–ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել


  
դիտումներ: 293

Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, համաձայն որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։

Արցախյան կողմը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իրենք ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել։

«Հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: