Հայերեն   English   Русский  

«Մայրենին պատիվդ է». Կարո Փայլան


  
դիտումներ: 383

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Gարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Twitter-ում հայերեն և թուրքերեն գրառում է արել:

Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն և հավելել, որ «մայրենին պատիվդ է»:

«Մայրենին` խաղաղություն է։

Մայրենին` արդարություն է։

Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։

Մայրենին ինքնություն է, պատիվդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», - գրել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: