Հայերեն   English   Русский  

Գերմանիան կոչով դիմել է Մադուրոյին


  
դիտումներ: 332

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հրաժարվել բռնությունից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը հանրապետության տարածք: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` Գերմանիան դատապարտում է Վենեսուելայի սահմանին «հարկադիր շրջափակումը»:

Ինչպես նշվել է, Բեռլինը նաև աջակցում է Մադուրոյի և նրա շրջապատի վրա հետագա ճնշմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիան դեմ է արտահայտվել Վենեսուելայում ռազմական միջամտությանը :





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: