Փենսը սպառնացել է մեկուսացնել այն երկրներին, որոնք պաշտպանում են Մադուրոյին
դիտումներ: 286
«Եթե շարունակեք պաշտպանել այդ վարչակարգը [Մադուրոյի կառավարությունը-խմբ.], ապա դա միայն կմեկուսացնի ձեր երկրները համաշխարհային ասպարեզում»,- ասել է Փենսը՝ ելույթ ունենալով Կոլումբիայում Լիմայի խմբի առջև:
Վենեսուելայի Ազգային վեհաժողովի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր ղեկավար հռչակեց: ԱՄՆ-ն և մի շարք ուրիշ երկրներ, այդ թվում՝ ավելի քան եվրոպական, հայտարարեցին, որ ընդունում են նրան: Ռուսաստանը, Չինաստանը և ևս մի քանի երկրներ որպես Վենեսուելայի օրինական նախագահի պաշտպանեցին Մադուրոյին: