Հայերեն   English   Русский  

​«Ալաշկերտն» ավարտեց երկրորդ ուսումնամարզական հավաքը


  
դիտումներ: 269

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը վերադարձել է Բելեկում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից։

Երեք ստուգողական հանդիպումներից երկուսում առավելության է հասել ղազախական «Օրդաբասիի» (2-1) և «Օկժետպեսիի» (1-0) նկատմամբ, իսկ նվազագույն հաշվով պարտվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում երրորդ հորիզոնականն զբացեղնող Ալեքսանդրիային» (1-0)։

Սա թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքն էր, առաջինն անցկացրել էին հունվարի 31-ից փետրվարի 10-ը Անթալիայում։

Երկօրյա հանգստից հետո ալաշկերտցիները կվերսկսեն մարզումները՝ նախապատրաստվելով առաջնության 20-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին ժամը 14։00 «Ալաշկերտ» մարզադաշտում։

Աննա Բզնունի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: