Հայերեն   English   Русский  

Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներ լուծարելու մասին նախագիծ կներկայացվի կառավարություն


  
դիտումներ: 675

Լրատվամիջոցների ձեռքին է հայտնվել տեղեկանք, ըստ որի առաջարկվում է Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները լուծարել, վերակազմավորել եւ վերակազմակերպել:

Այդ ցուցակներում են հայտնվել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ն, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը և այլ 15 ՊՈԱԿկարգավիճակ ունեցող կազմակերպություններ:

«Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հաստատեց տեղեկատվությունը:

Նա ասաց, որ այն ընդամենը նախագիծ է և չպետք է հայտնվեր լրատվամիջոցների ձեռքին: Այն մարտի 5-ին կներկայցվի կառավարության հաստատմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: