Հայերեն   English   Русский  

Իրանի նախագահը պաշտոնապես մերժեց ԱԳ նախարարի հրաժարականի ընդունումը


  
դիտումներ: 388

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որում հրաժարվել Է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Նամակի տեքստը հրապարակված է նախագահի կայքում: «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության պաշտոնաթողությանը և այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար»,- ասված Է նամակում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետրվարի 26-ի գիշերը հայտարարել Է, որ թողնում է իր պաշտոնը:

«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: