Վենեսուելայի գերագույն դատարանում Գուայդոյին 30 տարվա ազատազրկումով են սպառնացել
դիտումներ: 459
«Նա արդարադատությունից խուսափող անձ է: Ի՞նչ է տեղի ունենում նորից երկիր մուտք գործած փախստականների հետ, որոնց իշխանությունները հայտնաբերում են: Նրանք պետք է ձերբակալվեն և բանտ ուղարկվեն: Նա կարող է 30 տարվա ազատազրկման ենթարկվել», - ասել է Վալդեսը:
Ավելի վաղ Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Գուայդոն պետք է դատարանի առաջ կանգնի այն պատճառով, որ չնայած հանրապետության Գերագույն դատարանի արգելքին` լքել է երկրի տարածքը:
Փետրվարի 23-ին Գուայդոն Վենեսուելայից Կոլումբիա էր մեկնել, որտեղ երկու օր անց մասնակցել էր «Լիմա խմբի» հանդիպմանը: