Թրամփը և Կիմ Չեն Ընը գագաթաժողովի շրջանակներում համաձայնության չեն եկել
դիտումներ: 279
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով` կողմերը քննարկել են միջուկային զինաթափման տարբեր տարբերակներ, սակայն ներկայումս նրանց չի հաջողվել որևէ համաձայնության գալ: Ընդ որում` առաջնորդները մտադիր են հանդիպել ապագայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ղեկավարները, Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը Հանոյում կայացած գագաթնաժողովից հեռացել են առանց նախօրոք պլանավորված աշխատանքային ճաշի և առանց մամուլի համար հայտարարությունների: