Հայերեն   English   Русский  

Պենտագոնը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 299

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին «խուսափել հետագա ռազմական գործողություններից»: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

«Նախարարի պաշտոնակատար Շանահանի ուշադրության կենտրոնում լարվածության թուլացումն է և հետագա ռազմական գործողություններից խուսափելու համար երկու երկրներին ուղղված կոչը», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կրեմլը Հնդկաստանին և Պակիստանին կոչ էիր արել հակամարտության ֆոնին զսպվածություն ցուցաբերել:

Փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հայտնել էր, որ երկրի օդային տարածքում հնդկական օդուժին պատկանող երկու ինքնաթիռ է խոցել: Հնդիկ երկու օդաչուները ձերբակալվել են:

Պակիստանի ԱԳՆ-ն օդային հարվածը որպես ինքնապաշտպանության պատրաստակամության արտահայտում էր մեկնաբանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: