Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը կարևոր կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 835

38-ամյա Քիմ Քարդաշյանը լրջորեն մտահոգված է այն բացասական ազդեցությունով, որ ժամանակակից համացանցային հարթակները ունեն փոքր երեխաների վրա: Նախօրեին ինստագրամի story բաժնում հայտնի հեռուստաաստղը կիսվել է իր երկրպագուներից մեկի ուղերձով: Ուղերձում նշված է, որ վերջերս YouTube տեսահոսթինգում հրապարակված շատ մուլտֆիլմերի և մանկական ծրագրերի ընթացքում շատ հաճախ վտանգավոր համացանցային մարտահրավերներ են հայտնվում: Գրում է Spletnik.ru-ն:

Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է այնպիսի համացանցային կերպարի մասին, ինչպիսին Մոմոն է, որը անցյալ տարի է հայտնի դարձել: Այժմ Մոմոն, ըստ երեւույթին, նորից սկսել է հիշեցնել իր մասին և վախեցնել երեխաներին:

«Ծնողներ, զգուշացեք և հետևեք, թե ինչ է ձեր երեխան դիտում YouTube- ում: Մոմոյի մասնակցությամբ կադրերը հանկարծակի են հայտնվում, հենց մուլտֆիլմերի ընթացքում: Այդ կերպարը կոչ է անում երեխաներին սպանել իրենց, միացնել գազօջախը, երբ տանը բոլորը քնած ենև շատ այլ խենթություններ անել», - գրել է համացանցի օգտատերերից մեկը:

Այդ ուղերձը չէր կարող անտարբեր թողնել Քիմին, որը երեք երեխա է դաստիարակում և շուտով չորրորդ անգամ մայր կդառնա: Նա որոշել է ուշադրություն հրավիրել խնդրի վրա` իր էջում տեղադրելով հաղորդագրության կրկնօրինակը:

«YouTube, խնդրում եմ, օգնիր», - գրել է Քիմը:

Հեռուստաաստղի ժողովրդականությունը իսկապես օգնել է ուշադրությունը հրավիրել վտանգավոր համացանցային մարտահրավերների խնդրին: YouTube- ի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ևս մտահոգված են իրենց հարթակներում քարոզչական պարունակությամբ նյութերի տարածմամբ և հավաստիացրել, որ արդեն սկսել են աշխատել այդ խնդրի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: