Արսեն Հարությունյան. «Ցանկացած հաջող ելույթ վստահություն է հաղորդում»
որին մասնակցեցին նաև հայ ազատ ոճային ըմբիշները։ Հայ մարզիկներին հաջողվեց մեդալների հարուստ ավարով վերադառնալ. ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ),Մարզպետ Գալստյանը (92 կգ):
Մրցանակակիրներ դարձան Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։
Անկախի հետ զրույցում Արսեն Հարությունյանը կիսվում է տպավորություններով և խոսում Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին:
-Շնորհավորում ենք Ձեզ 4 հաղթական գոտեմարտ անցկացնելու և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Եվրոպայի առաջնությունից առաջ Խարկովի մրցաշարը կարևոր ստուգատես էր` ուժերի փորձարկման, թերությունների շտկման և սխալների ուղղման համար:
Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշարը հիանալի էր կազմակերպված: Ստուգատեսին մասնակցում էին մի շարք փորձառու ըմբիշներ, որոնց հետ գոտեմարտելը շատ կարևոր է փորձի ձեռքբերման համար:
Յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եմ միայն ու միայն հաղթելու նպատակով: 4 գոտեմարտ անցկացրի և հաղթանակ տոնեցի: Ցանկությունը շատ կարևոր է` հաջող հանդես գալու համար: Բնականաբար, բոլոր մասնակիցներն էլ ցանկանում են հաղթել, սակայն հաջողության է հասնում ուժեղագույնը:
-Տարվա հաղթական մեկնարկը պարտավորեցնու՞ մ է:
- Իհարկե, հաղթանակը շատ կաևոր է: Ցանկացած հաջող ելույթ վստահություն է հաղորդում: Ամեն մի ձեռքբերում
կարևոր է բարդ ստուգատեսներում հաջող ներակայանալու համար: Նշեմ նաև, որ մարզիկի համար անչափ կարևոր է հոգեբանական պատրաստությունը` մրցաշարերի ժամանակ բոլոր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու, մարզումների ընթացղքում ձեռք բերածը վստահ գործադրելու, հնարքները ճիշտ կատարելու համար:
-Առաջիկայում ի՞ նչ մրցաշարի եք պատրաստվում մասնակցել:
-Ապրիլի սկզբին Ռումինիայում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը: Վերսկսել եմ մարզումներս մեծահասակների հավաքականում: Մեզ համար անչափ կարևոր է այս ստուգատեսը, որին նախապատրաստվում ենք թե՛ մարզումների, թե՛ մրցաշարերին մասնակցության միջոցով: Մարզիչները մեծ աշխատանք են կատարում, որպեսզի պատվով ներկայանաք և հաջողություններ գրանցենք: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին ինձ աջակցելու և ոգևորելու համար: