Հայերեն   English   Русский  

Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը


  
դիտումներ: 372

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Գավառ քաղաքում մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա են գտնվել նաև մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի շենքը հիմնովին վերանորոգվել է: Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Բաժինն ունի 13 աշխատանքային սենյակ, hսկիչ-անցագրային կետ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը՝ նշելով, որ այն քննիչներին հնարավորություն կընձեռի օրենքով նախատեսված ծառայողական պարտականությունները կատարել ավելի արդյունավետ:

ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: