Հայերեն   English   Русский  

Թրամփը հանձնարարել է փեսային գաղտնի տվյալների հասանելիություն տրամադրել. NYT


  
դիտումներ: 334

2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տվյալների հասանելիություն տրամադրել` չնայած հետախուզության աշխատակիցների և փաստաբանների առարկություններին: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով` Թրամփի տվյալ որոշումը անհանգստացրել է վարչակազմի բարձրաստիճան ղեկավարությանը:

Այս կապակցությամբ Դոնալդ Մակգանը, որն այդ ժամանակ զբաղեցրել է Սպիտակ տան իրավաբանական խորհրդականի պաշտոնը, ծառայողական գրություն է պատրաստել, որում նշել է, որ ինքը խորհուրդ չի տալիս Քուշներին համապատասխան հասանելիությունը տրամադրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: