Հայերեն   English   Русский  

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից


  
դիտումներ: 367

Մարտի 1-ին, ժամը 14:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցից դեպի գերեզմանատուն տանող ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են

ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes A180», «Mercedes C180», «Mercedes C200» և «Opel Astra F» մակնիշերի ավտոմեքենաները:

***

Մարտի 1-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Prado մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Մարտի 1-ին, ժամը 13:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ» մակնիշի ավտոմեքենան:

***

Մարտի 1-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

***

Մարտի 1-ին, ժամը 04:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: