Հայերեն   English   Русский  

Հարձակման է ենթարկվել Նարեկ Մալյանը


Ֆբ գրառում


  
դիտումներ: 561

Ժամեր առաջ՝ գիշերը 12-ի մոտակայքում, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են նրա վրա:

Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա «լայվով» պատմել դեպքի մանրամասները:

Ըստ նրա՝ մոտ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, ինքն էլ մի երկու ապտակ է հասցրել նրանց: Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ նրանց բերման ենթարկել Կենտրոնի բաժին:

Մալյանը նշել է, որ չնայած դեպքը այժմ ոստիկանությունում քննվում է ծեծի դրվագով, սական ըստ նրա՝ տեղի է ունեցել խուլիգանություն:

Նա նաեւ հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 4-ին, ժամը 13:00-ին Երևանի պետական համալսարանի բակում սպասելու է միջադեպի մյուս մասնակիցներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: