911-ն ամփոփում է անցած շաբաթը
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 72 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 93 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 62 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: