Հայերեն   English   Русский  

​Էստոնիայի վարչապետը շնորհավորեց Ռեֆորմների կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում


Քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվառելուց հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը ստացել է ձայների 28,8 տոկոսը և խորհրդարանի 101 մանդատներից 34-ը


  
դիտումներ: 235

Ցենտրիստական կուսակցության նախագահ, Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը շնորհավորել է Ռեֆորմների կուսակցության առաջնորդ Կայա Կալլասին Ռիյգիկոգի ընտրություններում հաղթանակ տանելու համար: Այդ մասին նա հայտնել է՝ հանդես գալով այս գիշեր իր զինակիցների առջև:

«Պետք է կարողանալ պարտվել, պարտությունից հետո միշտ հաղթանակներ են ծնվում,- ասել է նա:-Ռեֆորմների կուսակցության նախագահ Ռայա Կալլասին հաղորդում եմ հղել, շնորհավորել եմ նրան Ռեֆորմների կուսակցության հաղթանակը»:

Էստոնիայում կարգն այնպիսին է, որ ընտրություններում հաղթողը ձևավորում է կառավարությունը:

Քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվառելուց հետո Ռեֆորմների կուսակցությունը ստացել է 28,8 տոկոս ձայն և 34 մանդատ խորհրդարանում (101-ից, չորս անգամ ավելի, քան ուներ): Երկրորդ տեղում կառավարությունը ղեկավարող Ցենտրիստական կուսակցությունն է 23 տոկոս ձայներով (26 մանդատ, մեկով պակաս, քան ուներ): Երրորդ տեղում Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցությունն է (17,8 տոկոս, 19 մանդատ, 12-ով ավելի, քանի հիմա), այնուհետև «Հայրենիքն» է (11,4 տոկոս, 12 մանդատ կամ երկուսով պակաս) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (9,8 տոկոս, 10 մանդատ կամ հինգով պակաս): Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգտոկոսանոց արգելքը:

Էստոնիայի 101 տեղանոց խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել երեկ 451 ընտրատեղամասերում: Պայքարում էին 10 կուսակցություն և 15 անկախ թեկնածու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: