Հայերեն   English   Русский  

Մարալիկում նորից ցույց է, համայնքապետարանը շրջափակել են


  
դիտումներ: 336

Մարալիկում նորից փակել են համայնքապետարանի շենքի մուտքը:

Ցուցարարները Անի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ են ու դարձյալ պահանջում են գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը: Ցուցարարները նաև պահանջում են պատասխանատվության ենթարկել համայնքի ղեկավարին՝ կատարած անօրինականությունների համար:

Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը սկիզբ առած այս ակցիայի արդյունքում պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ կատարեց համայնքապետարանում և արձանագրված չարաշահումների մասին տեղեկացրեց իրավապահ մարմիններին:

Մարալիկ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ օրերս նշել էր, թե այս առումով նյութեր են նախապատրաստվում և շուտով անձին կամ անձանց մեղադրանք կառաջադրվի:

Այնուամենայնիվ, այսօր նորից ցուցարարները, որոշակի դադարից հետո փակել են համայնքապետարանն ու թույլ չեն տվել աշխատակիցներին մտնել շենք:

« Իշխանությունը մեզնից ստորագրություն էր ուզել, 20 օր առաջ հավաքել, ղրկել ենք, բայց ուրա, պատասխան չկա: 4500 ստորագրություն ենք հավաքել, տվել ենք Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ինչքան ուզել էր վարչապետը, ըդքան հավաքել ենք, հմի էլ սպասում ենք վարչապետի պատասխանին», - ասել են ցուցարարները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: