Հայերեն   English   Русский  

30 մարդ հավակնում են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնին. Լևոն Գալստյան


  
դիտումներ: 730

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 30 մարդ։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել: Այսօր ավարտվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի վերջնաժամկետը։

Լևոն Գալստյանի խոսքով՝ ակտիվությունն այս անգամ շատ մեծ է. «Շատերն են հավակնում ստանձնել այդ պատասխանատու աշխատանքը։ Սա գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը»։

Հարցին՝ ինչպե՞ս է կատարվելու տնօրենի ընտրությունը, նա մանրամասնեց. «Ժամանակավոր մրցութային հանձնաժողովը պետք է նախ ուշադիր ծանոթանա հայտատուների գործերին, նրանց կենսագրությանը, բոլոր այն չափանիշներին, որոնք սահմանված են եւ նշված էին մրցույթի հայտարարությունում։ Դրանից բացի ես կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի հանդիպել մարդկանց հետ, զրուցել, հասկանալ, թե ինչ տեսլական ունեն եւ ինչպես են պատկերացնում այս աշխատանքը։ Նույնիսկ եթե ոչ համալիր ծրագիր, գոնե ծրագրային դրույթներ պետք է կարողանան ներկայացնել։ Հասկանանք նրանց առնչությունը ռադիոյին, քանի որ սա առանձնահատուկ բնագավառ է, պահանջում է որոշակի փորձառություն»։

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց նաեւ ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմը. «Ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է Երվանդ Երզնկյանը, անդամներն են ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանը, գրող–հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանը, Հ1-ի երկար տարիների աշխատակից Մարատ Օրդյանը եւ ինքը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը»:

Տնօրենի ընտրության ժամկետների մասին հարցին, նա պատասխանեց. «Վաղը կհավաքվենք, ժամանակացույցն էլ կհստակեցվի, կհասկանանք՝ ինչ տեմպով եւ ինչպես ենք առաջ ընթանում, որ բոլորին հավասար հնարավորություն տրվի դրեւորելու իրենց գիտելիքներն ու իրենց ասելիքը տեղ հասցվի»։

Լեւոն Գալստյանը հայտնեց նաեւ հայտատուների ցանկը, որը ներկայացնում ենք ստորեւ.

1. Ստեփան Զաքարյան

2. Արթուր Իսպիրյան

3. Լավրենտի Միրզոյան

4. Ալեքսանդր Սայադյան

5. Գարեգին Խումարյան

6. Հայկ Հովհաննիսյան

7. Դիանա Հարությունյան

8. Դավիթ Սարգսյան

9. Մարինա Թագակչյան

10. Հռիփսիմե Հովհաննիսյան

11. Գրիգոր Նազարյան

12. Իրինա Բարսեղյան

13. Լուսինե Քոչարյան

14. Վահե Հայրապետյան

15. Տիգրան Հարությունյան

16. Վարդգես Ավետիսյան

17. Մհեր Մարգարյան

18. Հովհաննես Թովմասյան

19. Լիլիթ Մելքոնյան

20. Արման Գալոյան

21. Վրույր Թադեւոսյան

22. Մամիկոն Չատինյան

23. Ռուբեն Շահինյան

24. Զարուհի Հովհաննիսյան

25. Դավիթ Մաթոսյան

26. Տիգրան Ռշտունի

27. Անուշ Դաշտենց

28. Հռիփսիմե Առաքելյան

29. Ռուբիկ Հակոբյան

30. Մանվել Մկրտչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: