Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդները հետ է կանչում Իրանից իր դեսպանին


Նախօրեին Իրանի իշխանությունները վտարեցին երկրից Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակցի


  
դիտումներ: 432

Նիդեռլանդները որոշում է ընդունել Իրանից հետ կանչել խորհրդատվության համար իր դեսպանին, երբ Իրանի իշխանությունները երկրից վտարեցին Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակցի: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկին:

«Նախարարների կաբինետը որոշում է ընդունել հետ կանչել Թեհրանից դեսպանին խորհրդատվության համար»,- ասել է նախարարը:

Նիդեռլանդների ԱԳՆ-ի տվյալներով՝ «Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը փետրվարի 20-ի առավոըյան տեղեկացրել է Թեհրանում Նիդեռլանդների դեսպանին դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»: Այդ որոշումը արձագանքն էր 2018 թ. հունիսին Նիդեռլանդների կողմից երկու իրանցի դիվանագետների վտարմանը այն կապակցությամբ, որ Իրանը կարող էր ներգրավված լինել 2015 թ. Ալմերում և 2017 թ. Հաագայում իրանական ծագումով երկու հոլանդացու մահափորձի մեջ: Ինչպես այն ժամանակ նշեց Բլոկը, դիվանագետները վտարվել են ոչ թե մահափորձերին հաստատված մասնակցության կամ կազմակերպման համար, այլ որպես հստակ ազդանշան, որ Նիդեռլանդները անընդունելի է համարում Իրանի հնարավոր մասնակցությունը:

Իրանի դեսպանը Հաագայում կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ փետրվարի 20-ի երկրորդ կեսին, որպեսզի բացատրություն ներկայացնի: Զրույցի ընթացքում Նիդեռլանդները հասկացրել է, որ «երկու հոլանդացի դիվանագետների վտարումը անընդունելի է և բացասական կանդրադառնա երկկողմ հարաբերությունների զարգացման վրա»: Սակայն երկու հոլանդացի դիվանագետները, միևնույն է, վտարվել են Իրանից Նիդեռլանդներ մարտի 3-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: