Հայերեն   English   Русский  

Գուայդոն կոչով դիմել է վենեսուելացիներին


  
դիտումներ: 320

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր կողմնակիցներին կոչ է արել մարտի 9-ին բողոքի ցույց կազմակերպել: Իր ուղերձը Գուայդոն հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

«Այն ամբողջ աջակցությունը, որ մենք ստացել ենք և օգնությունը, որի կարիքը մենք ունենք, կախված կլինի մեզանից», - գրել է Գուայդոն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին «սիրո և ջերմ վերաբերմունքի համար», որոնցով իրեն դիմավորել են Վենեսուելայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուայդոն վերադարձել է Վենեսուելա: Նշվել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի և Բրազիլիայի դեսպանները ուղեկցել են Գուայդոյին վերադառնալու ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: