Հայերեն   English   Русский  

Իրանը և Հայաստանը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։


  
դիտումներ: 482

2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են` կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ minenergy@minenergy.am: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

-Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,

-Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,

-Հաշվարկային ճնշում՝ 90 մ,

-Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,

-Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,

-Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։

Պատվարը.

Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրությունը` 9 մ,

կատարի երկարությունը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.

Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր

գրունտային (հողային) աշխատանքներ820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ160,000 մ3

բետոն130,000 մ3

ցեմենտ47,000 տ

կաղապարամած (опалубка)82,000 մ²

ամրան (арматура)5,330 տ

Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):

Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ):

թունելի փորում (drill-and-blest)286,000 մ3

թունելի փորում (TBM) 1,105,000 մ3

ՕԿՋ350,000 մ3

թունելի բետոնային աշխատանքներ37,000 մ3

թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ154,000 մ3

ցեմենտ78,000 մ3

կաղապարամած69,000 մ3

ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)47,000 մ3

փորում (бурение) և ցեմենտացում6,000 գծամետր

ամրան13,000 տ

ՀԷԿ-ի շենք.

գրունտային (հողային) աշխատանքներ20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ186,000 մ3

բետոն17,000 մ3

ցեմենտ7,000 տ

կաղապարամած9,200 մ²

ամրան5,330 տ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: