Հայերեն   English   Русский  

Թրամփը որոշել է Թուրքիային զրկել առևտրային արտոնություններից


  
դիտումներ: 459

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը։

Իր մտադրության մասին Թրամփն իրազեկել է Կոնգրեսին։

Կոնգրեսին հղած նամակում որպես պատճառ Թրամփը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայի տնտեսությունը վերջին 45 տարում արագ աճել է և դիվերսիֆիկացվել։

Ըստ Թրամփի՝ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելացումը, աղքատության մակարդակի նվազումը և արտահանման ծավալների աճը խոսում է Թուրքիայի տնտեսության զարգացած լինելու մասին։

Թրամփը նաև նշել է, որ Հնդկաստանը ևս զրկվում է արտոնյալի կարգավիճակից, քանի որ Դելին Միացյալ Նահանգներին չի կարողացել երաշխավորել, որ կապահովի հավասար և ընդունելի հասանելիություն դեպի իր շուկա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: