Հայերեն   English   Русский  

Կիթ Ֆլինթը մահվանից առաջ խնդրել է կնոջը վերադառնալ.The Sun


  
դիտումներ: 682

The Sun պարբերականի փոխանցմամբ` The Prodigy խմբի մենակատար Կիթ Ֆլինթը մահվանից առաջ խնդրել է իր կնոջը` մոդելը Մայումի Քայիին, վերանայել իրենց բաժանման վերաբերյալ որոշումը: Գրում է Gazeta.ru-ն:

Երաժիշտի ընկերները պնդում են, որ ինքնասպանությունից մի քանի օր առաջ նա սիրելիին խնդրել է տուն վերադառնալ: Նա հետաձգում էր տան վաճառքը, քանի որ կնոջ վերադարձի հետ կապված հույսեր ուներ:

«Կիթը միշտ հույս է հայտնել, որ իրենք կկարողանան վերականգնել հարաբերությունները, նա հեռախոսով բազմիցս զանգահարել է և աղաչել նրան: Սակայն նա չի փոխել իր միտքը և պնդել, որ անհրաժեշտ է վաճառել տունը », - հայտնել է Ֆլինթի ընկերը:

Նա հավելել է, որ սիրելին «կոտրել էր» Կիթին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիթ Ֆլինթի մահվան նոր հանգամանքներ են հայտնի դարձել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: