Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանը «թավշյա» իշխանության կողմից մամուլի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ դիմել է դեսպաններին


  
դիտումներ: 613

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրեր առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ.Թրեյսին, ԵՄ դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկուն և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ «թավշյա» իշխանության կողմից ոտնձգությունների վերաբերյալ: Առիթը` «Հայելի ակումբ», «Հրապարակ» օրաթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ծանուցագիրն էր (ապօրինի պահանջ ազատել վարաձակալած տարածքները):

Ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար ԶԼՄ-ների կարևոր նշանակությանը, որը վերաբերում է խոսքի ազատության իրականացման պայմանները իրականություն դարձնելուն, ցանկալի չէ:

Ազատ մամուլի կարևոր դերը ժողովրդավարական հասարակության մեջ օրվա իշխանությունը նախորդ իշխանության պես համարում է իրեն թշնամի: Թեև ազատ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, մասնավորապես, ուրիշների հեղինակության և իրավունքների համատեքստում, այնուամենայնիվ նրա պարտքն է հաղորդել հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները և գաղափարները։ Խնդիրը այդպիսի տեղեկատվության և գաղափարների տարածումն է, քանի որ հասարակությունը ունի իրավունք՝ ստանալու դրանք: Հակառակ դեպքում մամուլն ի վիճակի չէ ունենալ իր կենսական «հանրային հսկող շան» դերը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: