Հայերեն   English   Русский  

Բոլթոնը սպառնացել է արտասահմանյան բանկերին


  
դիտումներ: 329

The Hill պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգթոնը պատժամիջոցներ կկիրառի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ համագործակցող օտարերկրյա բանկերի նկատմամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Բոլթոնն ակնարկել է, որ բանկերը «պատժամիջոցների կբախվեն», եթե աջակցեն Մադուրոյին:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի Մադուրոն գողանա վենեսուելացի ժողովրդի հարստությունը ... Բանկերը պատժամիջոցների կբախվեն Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված ցանցի օգտին անօրինական գործարքների աջակցության համար», - հավելել է Բոլթոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադուրոն ԱՄՆ-ին և ընդդիմությանը մեղադրել է պատերազմ հրահրելու ցանկության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: