Հայերեն   English   Русский  

Էնդրյու Գարֆիլդը և Ռիտա Օրան բաժանվել են


  
դիտումներ: 549

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 35-ամյա Էնդրյու Գարֆիլդի և 28-ամյա Ռիտա Օրայի կարճ սիրավեպն ավարտվել է: Ամերիկացի դերասանը և բրիտանացի երգչուհին այլևս միասին չեն, չնայած այս նորության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել: Սակայն պետք է նշել, որ աստղային զույգը հենց սկզբից չի գովազդել իրենց սիրավեպը: Գրում է Spletnik.ru-ն:

Նրանց հարաբերությունների մասին լրատվամիջոցները հայտնեցին նախորդ տարվա նոյեմբերին, իսկ Սուրբծննդյան օրը պապարացիները նրանց ժամադրության ընթացքում էին նկարահանել: Ոչ Գարֆիլդը, ոչ Օրան և ոչ էլ նրանց ներկայացուցիչներն այդպես էլ չմեկնաբանեցին մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած լուրերը: Եվ ինչպես կարելի է ենթադրել, հետագայում աստղային զույգին այլևս հնարավոր չի լինի որևէ պաշտոնական միջոցառման ընթացքում միասին տեսնել:

Նշվում է, որ Ռիտա Օրան դերասանի հետ սիրավեպը սկսել էր երաժշտական պրոդյուսեր Էնդրյու Ուոթի հետ բաժանումից հետո, որի հետ մոտ մեկ տարի էր հանդիպել: Իսկ Գարֆիլդն իր հերթին տարիներ շարունակ հանդիպել է դերասանուհի Էմմա Սթոունի հետ, սակայն հինգ տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: