Կառավարության դիմաց էին Տաջիկստանի քաղաքացիները. պահանջում են իրենց աշխատավարձերը
դիտումներ: 317
Նրանք պնդում են՝ աշխատել են Հայաստանում, սակայն աշխատավարձ այդպես էլ չեն ստացել,հաղորդում է news.am-ը։
«Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում բամբակ ենք ցանել, սակայն արդեն 6 ամիս է մեզ փող չի տվել Գագիկ Խաչիկյանը։ Մայիսից այստեղ ենք, փող չենք ստացել։ Եթե ձեր մոտ օրենքներ կան, թող մեր փողերը տան։ Մեզ Տաջիկստանում սպասում են մեր երեխաներն ու ընտանիքը»,–նշեց նա: Նրա խոսքով՝ իրենք 10 հոգի են եղել, նրանցից 5-ը այդպես էլ առանց որեւէ աշխատավարձ ատանալու կարողացել է վերադառնալ Տաջիկստան, իսկ իրենք պահանջում են իրենց աշխատավարձը, որ կարողանան վերադառնալ։