Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանում 16 կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը


  
դիտումներ: 378

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Աֆղանստանի Նանգարհար նահանգում իրականացված հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով 16 մարդ էր զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ահաբեկիչների լրատվական գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալությունը հիշեցրել է, որ ավելի վաղ` մարտի 6-ին, 2 մահապարտ ահաբեկիչ և մեկ հրաձիգ հարձակվել էին Ջալալաբադ քաղաքի շինարարական ընկերության գրասենյակի վրա: Տեղական իշխանությունները հայտնել էին, որ հարձակման հետևանքով ընկերության 16 աշխատակիցներ են զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման հարձակման հետևանքով 23 մարդ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: