Հայերեն   English   Русский  

​Տիմոշենկոն մտադիր է հանդիպել Պուտինին


  
դիտումներ: 303

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե հաղթի նախագահական ընտրություններում: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախևառաջ հանդիպումը Պուտինի հետ անկասկած կլինի: Երկրորդ, դա Բուդապեշտի ձեւաչափով հանդիպում կլինի, երեք երաշխիքների ձևաչափով, որոնք Ուկրաինային տվել էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, իսկ այնուհետև Չինաստանը միացավ, Ռուսաստանը», - ասել է Տիմոշենկոն LB.ua- ի գլխավոր խմբագիր Սոնյա Կոշկինային տված հարցազրույցի շրջանակներում:

Նա վստահություն է հայտնել, որ այդ զրույցը արդյունավետ կլինի, եւ դրա արդյունքը կլինի «խաղաղությունը Ուկրաինայում»:

Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր Ղրիմը և Դոնբասը Կիեւ վերադարձնալու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են կայանալու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: