Հայերեն   English   Русский  

​Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով Օլանդն ու Մերկելը վաղը Մոոսկվա կժամանեն


  
դիտումներ: 909

РИАНовости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին հինգշաբթի և ուրբաթ օրերին կայցելի Կիև և Մոսկվա:

Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները Մոսկվա կժամանեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Գրում է Ria.ru-ն:

“Ես որոշել եմ Անգելա Մերկելի հետ միասին նոր նախաձեռնությամբ հանդես գալ: Այսօր օրվա երկրորդ կեսին մենք Կիև կուղևորվենք: Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված նոր առաջարկներով հանդես կգանք, որոնք կհիմնվեն երկրի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա: Այսօր համապատասխան առաջարկները մենք կքննարկենք Ուկրաինայի նախագահի հետ, այնուհետև ուրբաթ օրը Մոսկվա կուղևորվենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ակնկալիքով”- հայտարարել է Օլանդը այսօր կայացած մալո ասուլիսի ընթացքում:

Գերմանիայի կառավարությունը հաստատել է Անգելա Մերկելի՝ Կիև, այնուհետև Մոսկվա ուղևորվելու հանգամանքը:

Օլանդը հայտարարել է, որ պատրաստվում է Գերմանիայի կանցլերի հետ այնպիսի առաջարկով հանդես գալ, որը կբավարարի հակամարտության անդամ բոլոր կողմերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: