Հայերեն   English   Русский  

Ցավոք սրտի մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ռազմաճակատի գծից այն կողմ տարվող պատերազմական պատրաստությունների ծավալը.Վահագն Մխոյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 679

Իմ կողմից մի երկու շտրիխ։ Ցավոք սրտի մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ռազմաճակատի գծից այն կողմ տարվող պատերազմական պատրաստությունների ծավալը։

Նոր միավորումներ, ինժեներական կառույցներ, երիտասարդության շրջանում ակտիվացած աշխատանք, ռազմաճակատ-թիկունք և ռազմաճակատի տարբեր հատվածների միջև կապն ապահովող ճանապարհներ ու կամուրջներ և վերջիվերջո ամենատարբեր մակարդակների ինտենսիվ ու սիստեմատիկ զորավարժություններ։

Իրականում ծայրահեղ վնասակար է պատերազմին նախապատրաստվելու այս բաղադրիչը մեր հանրությանը մատուցել որպես ընդամենը ցուցադրական մի բան, բեմականացում։ Այո, ցանկացած զորավարժություն նաև ուժի ցուցադրություն է, բայց այս պարագայում այդ ցուցադրության ֆակտորը երրոդական, չորրորդական նշանակություն ունի։ Առաջնայինը պատերազմի պատրաստություններն են։

Ամենավատն էն է, որ մեր քաղաքական ղեկավարությունն ըստ ամենայնի ինքն էլ չի ճիշտ գնահատում իրավիճակը։ Դա ինչ-որ արտասովոր բան չի․ նման նախադեպեր պատմության մեջ եղել են։ 1941թ․ հունիսի 13-ին, պատերազմից 9 օր առաջ ԽՍՀՄ-ը ռադիոյով մի հաղորդագրություն տարածեց, որում հերքում էր Գերմանիայի հետ մոտալուտ պատերազմի մասին «բամբասանքները»։ Իրականում այդ հաղորդագրության իմաստը հետևյալն էր․ «Ալոիզիչ ջան, քել մի հատ վերելակ քթնենք, մեջը խախանդ խոսանք էլի»։

Ալոիզիչն այդ առաջարկը անտեսեց։ Նա համոզված էր, որ իր ուզածն ուժով է ստանալու և ըստ այդմ խոսելու որևէ ցանկություն չուներ։ Կրեմլում հասկացան, որ պատերազմի ռիսկը թերագնահատել են, բայց դե արդեն ուշ էր։ Որովհետև չի կարելի թշնամու պատերազմական նախապատրաստություններին մազաչափ անգամ անլուրջ վերաբերվել։ Ալիևն էլ է համոզված, որ իր ուզածն ուժով է ստանալու։

Կարեն Վրթանեսյան

Մարտի 8, ժամը 22:35ին:

Ադրբեջանը հայտարարել է, որ մարտի 11–15 մեծ զորավարժություն է պլանավորում անցկացնել։ Նախօրոք այդ մասին չեն հայտնել միջազգային ատյաններին, թեպետ պարտավոր էին։

Որևէ արտառոց բան չկա․ ավելի մեծ թվով զինուժի և տեխնիկայի ներգրավմամբ զորավարժություններ են անցկացրել և՝ խախտելով միջազգային իրենց պարտավորությունները, էլի չեն հայտնել դրանց մասին։

Սակայն չգիտես ինչու, մեր ՊՆ-ի հայտարարությունում այս զորավարժությունը կապել են Փաշինյանի հետ․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»։

Կասկած ունեմ, որ Փաշինյանը որոշել է ներքին դաշտում մեկը մյուսին հաջորդող սկանդալներից ուշադրությունը շեղել, թեպետ, կրկնում եմ, որևէ արտառոց բան չկա, որ Ադրբեջանն այսպիսի զորավարժություն է անում առանց նախօրոք հայտնելու։

Ամիսներով գրել եմ (ու ոչ միայն ես եմ գրել), որ վերելակում Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով ոգևորվել պետք չէ, բազմիցս զգուշացրել եմ, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահին։ Փոխարենը իշխանական քոմենթչիներն ու քարոզիչները փորձում էին մեզ գիժ հանել․․․

Հա, ի դեպ, Փաշինյան–Ալիև հանդիպում կարծես թե դեռ հստակ պլանավորված չէ (համենայն դեպս չի հայտարարվել այդ մասին), և անհասկանալի է, թե այդ ինչ «հանդիպման կոնտեքստ է»։ Ավելին՝ Փաշինյանը ազատագրված տարածքը չզիջելու մասին որևէ հայտարարություն չի արել, Վանեցյանն է արել։

Բայց նույնիսկ այդ դեպքում դժվար թե դրան ի պատասխան 10 հազարանոց ոչ պլանային զորավարժություն սկսեին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: