Հայերեն   English   Русский  

Լոնդոնում սկանդալային ֆիլմի պատճառով ապամոնտաժել են Մայքլ Ջեքսոնի արձանը


  
դիտումներ: 543

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` Լոնդոնում «Լքելով Նևերդլենդը» ֆիլմի շուրջ ծագած սկանդալից հետո քանդել են փոփ արքա Մայքլ Ջեքսոնի արձանը: Գրում է Gazeta.ru-ն:

Երգչի արձանը գտնվում էր Լոնդոնի Ֆուտբոլի ազգային թանգարանի հարևանությամբ: Այն տեղադրվել էր 2014 թ., սակայն այժմ արդեն ապամոնտաժվել է:

Նշվում է, որ արձանը ապամոնտաժելու որոշում երկու տղամարդկանց` 37-ամյա Ջեյմս Սեյֆչակի և 41-ամյա Ուայդ Ռոբսոնի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի թողարկումից հետո կայացրել է թանգարանի տնօրինությունը:

Նրանք փոփ աստղի հետ ընկերություն են արել, երբ երեխաներ են եղել, սակայն մեծանալով` հասկացել են, որ երգչի կողմից բռնության զոհ են դարձել:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին ֆիլմի վերաբերյալ Ջեքսոնի դստեր արձագանքի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: