Հայերեն   English   Русский  

​Հայտնի են աշխարհում խոշորագույն զենք արտահանող երկրները


  
դիտումներ: 287

Ստոկհոլմի աշխարհի խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել է 2014թ. մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում սպառազինության խորոշորագույն արտահանող երկրների անունները:

Զեկույցը հրապարակվել է Ինստիտուտի պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Փորձագետների տվյալներով` նշված ժամանակահատվածում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դարձել են սպառազինությունների ամենախոշոր արտահանողները:

Ինչպես նշվել է, ԱՄՆ-ից զենքի արտահանումը աճել է 29% -ով` 2009-ից մինչև 2013 թ. ընկած ժամանակահատվածի համեմատ:

Ընդ որում` Ռուսաստանից սպառազինությունների արտահանումը նվազել է 17%-ով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ուժեղացնել Եվրոպայում զորքերը` Ռուսաստանին զսպելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: