Հայերեն   English   Русский  

Մայք Փենսին ամաչեցրել են Թրամփին աջակցելու համար


  
դիտումներ: 234

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Փիթ Բուդիգեգը դատապարտել է փոխնախագահ Մայք Փենսի հավատարմությունը նախագահ Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետը հայտարարել է, որ չի հասկանում ԱՄՆ նախագահին Փենսի վճռական աջակցությունը:

«Ինչպե՞ս կարող էր Փենսը պոռնոաստղի հետ կապված նախագահի երկրպագուն դառնալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ Պենսը դադարել է հավատալ Սուրբ Գրքին և սկսել է հավատալ Դոնալդ Թրամփին», - հավելել է թեկնածուն:

Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային դատարանը մերժել էր պոռնոդերասանուհի Սթորմի Դանիելսի հայցը, որը պահանջում էր անվավեր ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր ունեցած փոխհարաբերությունների մասին տեղեկության չբացահայտման մասին համաձայնագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: