Գուայդոն մտադիր է Վենեսուելայում արտակարգ դրություն մտցնել
դիտումներ: 356
Նման որոշում նա կայացրել է երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով:
«Վաղը ես Ազգային ժողովին կխնդրեմ թույլատրել ամբողջ երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմի հայտարարումը: Մենք չենք կարող մեր ժողովրդին առանց աջակցության թողնել», - ասել է նա:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը բացատրել է, որ արտակարգ դրության սահմանումը թույլ կտա «միջազգային օգնություն խնդրել այս իրավիճակի հաղթահարման համար»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Վենեսուելայում բլեքաութի նոր ալիքի սկիզբի մասին: