Հայերեն   English   Русский  

Վենեսուելական ընդդիմությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել


  
դիտումներ: 387

Ըննդդիմության կողմից վերահսկվող Վենեսուելայի ազգային ժողովը երկրում արտակարգ դրություն է մտցրել բլեքաութի պատճառով: Խորհրդարանում նախաձեռնությունը ներկայացրել է Խուան Գուայդոն: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նախաձեռնությունը խորհրդարանում միաձայն ընդունվել է: Արտակարգ իրավիճակների ռեժիմը 30 օրով է սահմանվել և կարող է ընդլայնվել ևս 30 օրով: Գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Վենեսուելան մարտի 7-ից էլեկտրամատակարարման լուրջ խնդրի է բախվել: Բլեքաութի պատճառը Սայմոն Բոլիվարի անվան երկրում ամենամեծ հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարն է: Ավելի վաղ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ վթարի պատճառը ԱՄՆ-ի կիբեր հարձակումներն են:

Վենեսուելայի լեգիտիմ իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերականգնեն էներգոհամակարգը: Մադուրոն հրահանգել է երկրի բնակիչներին սննդամթերքի փաթեթներ տրամադրել, հիվանդանոցներին աջակցություն ցուցաբերել, քաղաքացիների համար խմելու ջրի մատակարարման խնդիրները կարգավորել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: