Թրամփը հանձնարարել է Սպիտակ տունն «ազատել» իր երեխաների ներկայությունից
Նշվում է, որ Թրամփը միշտ էլ կասկածներ է ունեցել վարչակազմում իր երեխաների աշխատանքի հետ կապված: NYT-ի տվյալներով` երբ նա Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, վերջինիս առաջ խնդիր է դրել «ազատվել իր երեխաներից և նրանց Նյու Յորք վերադարձնել»:
Թրամփը հաճախ բողոքել է, որ Իվանկան և Ջարեդը «չեն տիրապետում խաղի կանոններին» և մեղավոր են լրատվամիջոցներում բացասական նյութերի հրապարակման համար:
Դրանից հետո Քելլին զգուշացրեցլ է պետության ղեկավարին, որ դժվար կլինի նրանց ազատել, սակայն նա և Թրամփը պայմանավորվել են, որ Սպիտակ տանը այդ երկուսի կյանքը բավական կբարդացնեն, որպեսզի նրանք անձամբ հեռանալու ցանկություն հայտնեն:
Սակայն Ջարեդը և Իվանկան ոչ միայն հաղթահարեցին այդ դժվարին ժամանակները, այլ նաև սպասեցին մինչև 2018 թ. դեկտեմբերին Քելլիին անձամբ պաշտոնանկ արվեց: Նշծվել է, որ Քելիի հեռանալուց հետո այս զույգն ավելի վստահ է դարձել Թրամփի վարչակազմում: