Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդես են եկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին


  
դիտումներ: 229

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի Ազգային ժողովում կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Քրիստիան Յակոբը նշել է, որ Ֆրանսիան պետք է ձգտի պահպանել սահմանի ամբողջականությունը և պայքարել ահաբեկչության դեմ:

«Տնտեսական առումով մենք, իհարկե, կողմ ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը», - հայտարարել է քաղաքական գործիչը:

Նա նաև հավելել է, որ խմբակցությունը ճանաչում է ռուսական կողմի ներդրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր, որ փորձում է նպաստել Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: