Հայերեն   English   Русский  

ԱԱ. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին տուրում


  
դիտումներ: 268

Աստանայում ավարտված շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:

Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտվեցին:

Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց 8-րդ տեղը: 8 միավոր հավաքեց նաեւ նախավերջին տեղում հայտնված Հունգարիայի հավաքականը: 9 տուրերում հայ շախմատիստուհիները պարտվեցին Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ուկրաինային, Ղազախստանին, ոչ ոքի խաղացին Հունգարիայի ու Վրաստանի հետ եւ միակ հաղթանակն առաջին մրցամարտում տարան Եգիպտոսի թիմի նկատմամբ:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը գրանցեց 100 տոկոսանոց արդյունք՝ 9 հաղթանակ, 18 միավոր: Ռուսաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 13 միավորով եզրափակեց Վրաստանի թիմը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել էր 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: