Ֆրանսիայում Մայքլ Ջեքսոնի երկրպագուները դատի են տվել սկանդալային ֆիլմի հերոսներին
Նրանց կարծիքով` Ուայդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը, որոնք իբրև արվեստագետի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել, «վարկաբեկել են նրա մասին հիշողությունը»: Նրանք նաև կարծում են, որ ցուցադրվող ֆիլմը աստղի «լինչի դատաստանն էր»:
Ինչպես նշվել է, երկրպագուները ցանկանում են մերկացնել Ջեքսոնի հասցեին հնչող մանկապղծության մասին կեղծ մեղադրանքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայքլ Ջեքսոնի կենսագիրը ենթադրյալ զոհին զրպարտության մեջ է մեղադրել:
Վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսները` Ջեյմս Սեյֆչակը և Ուայդ Ռոբսոնը, հայտարարել են, որ երգիչն իրենց սեռական շահագործման է ենթարկվել, երբ իրենք երեխաներ են եղել: Սանդենսի փառատոնի շրջանակներում և «HBO» հեռուստաալիքի եթերում ֆիլմը հասարակության ոչ միանշանակ արձագանքի է արժանացել: