Իտալիայի փոխվարչապետ և ՆԳՆ-ի ղեկավար Մատտեո Սալվինին առաջարկել է ուկրաինացիներին սև ցուցակ մտցնել նաև մուլտֆիլմերի հերոսներին
«Ալ Բանոյից և Տոտո Կուտունյոյից հետո ո՞վ է հաջորդը: Պիպպո Բաուդոն և Պարր՞ան, Տոտտիրն և Դել Պյերո՞ն, Տոպոլինոն և Սբիրուլինո՞ն: Էլ խոսք չունեմ»,- գրել է քաղաքական գործիչն իր թվիթերում՝ թվարկելով ուրիշ արտիստների ու ֆուտբոլիստների անուններ, ինչպես նաև՝ մանկական հերոսների (Իտալիայում Տոպոլինո անվանում Միկկի Մաուսին, Սբիրուլինոն ծաղրածուի կերպար է):
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի մի խումբ պատգամավորներ դիմել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը Կուտունյոյին երկիր չթողնելու առաջարկով, որը մարտի 23-ին պետք է համերգ ունենա Կիևում: Մի այլ երգիչ՝ Ալ Բանոն մտցվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության սև ցուցակ որպես ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձնավորություն: Առիթը երկուսի ռուսամետ արտահայտություններն են:
Սալվինին ղեկավարում է Իտալիայի երկու իշխող կուսակցություններից մեկը՝ «Լիգան», որը միշտ հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների դեմ: Բացի այդ, «Լիգան» առաջինն է ճանաչել Ղրիմի ռուսական կարգավիճակը և համաձայնություն ստրագրել «Եդինայա Ռոսիայի» հետ միջկուսակցական համագործակցության մասին: Նա նաև այցելել է Ղրիմ (2014 թ.՝ մինչև իշխանության գալը):
ՆԳՆ-ի մամլո ծառայությունում ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, որ Սալվինիի նկատմամբ հնարավոր պատժամիջոց կիրառելու մասին տեղեկություն Ուկրաինայի իշխանությունների կողմից երբեք չեն ստացել:
Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ուկրաինայում պերսոնա նոն գրատա հայտարարվեց 2015 թ., երբ այցելեց Ղրիմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ ուղևորության փաստով Ուկրաինայի դատախազությունը Բեռլուսկոնիի դեմ քրեական գործ հարուցեց: