Զիմբաբվեում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 65-ի
դիտումներ: 288
Ըստ հեռուստակայանի տվյալների՝ փրկարար-որոնողական ծառայությունները շարունակում են աշխատել Մանիկալանդ երկրամասում, որտեղ տարերքը վնասել է 1000 մարդու:
Ուժեղ անձրևների հետևանքով փլվել է հինգ կամուրջ, ինչի հետևանքով բարդացել է մուտքը տուժած շրջաններ:
Արևադարձային «Իդայի» ցիկլոնը վրա է հասել անցած ուրբաթ հարևան Մոզամբիկի կենտրոնական հատվածում, ուր դրա զոհը դարձավ առնվազն 66 մարդ: Մոլեգնող տարերքի հետևանքով Մոզամբիկի Բեյրա քաղաքում ավելի քան կես միլիոն մարդ կտրվեց արտաքին աշխարհից: