Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր
դիտումներ: 469
51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Գելուսիա Գալիեւայի հետ և 3 ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ 2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաև Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: