Վահագն Վերմիշյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ
«Նախագծել և կառուցել եմ հինգ միլիոնից ավել [...] շինություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ Դոմոդեդովո օդանավակայանը, Սոչիի ծովային նավահանգիստը: Հիմա վերադարձել եմ Հայաստան՝ արդեն մեկուկես տարի, և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- Կառավարության անդամներին հայտնեց Վերմիշյանը:
Վերմիշյանը 2017 թվականի հուլիսից եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով, 2014-2017թթ. աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ, իսկ 1989-1991-ը՝ Ստեփանավանի գլխավոր ճարտարապետ:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Էլոյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի հունիսի 15-ին՝ կրկին Կառավարության որոշմամբ: