Հայերեն   English   Русский  

ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ. լրացված


  
դիտումներ: 921

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշեց դռնփակ շարոունակել ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը։

Ընդ որում՝ նման միջնորդությամբ հանդես եկավ տուժող կողմը՝ վկաների հարցաքննության ավարտից հետո։

Տուժող կողմի հայտարարության համաձայն՝ դատական նիստի այս փուլը, որի ընթացքում պետք է քննվեն օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված տեսաձայնագրություններն ու գաղտնալսումները, պետք է անցկացվի դռնփակ. «Ներկայացված ձայնագրությունների վերաբերյալ կան արձանագրություններ, որ առնչվում են տուժողի և նրա մերձավորների մասնավոր կյանքին. Հարությունովը հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների, մասնավորապես` կնոջ և որդու հետ, ովքեր խոսել են տանից, և բնականաբար, չէին կարող կանխատեսել, որ հնարավոր է` գաղտնալսվեն: Այդ զրույցները վերաբերում են ինչպես նրանց անձնական կյանքին, այդպես էլ նրանց ընտանիքի արժանապատվությանը, հետևաբար` խնդրում ենք այս փուլը անցկացնել դռնփակ»,-նշեց Հարությունովի փաստաբան Բաբայանը` հավելելով, որ Հարությունովը ունի հիվանդություն, որը ևս չեն ցանկանում հայտնի դարձնել հանրությանը:

Հաշվի առնելով, որ տուժողի հարցաքննության ժամանակ տրվող հարցերը վերաբերելու են նաև այս ապացույցներին, փաստաբանը միջնորդեց տուժողի հարցաքննության փուլը ևս անցկացնել դռնփակ:

Մեղադրական կողմը միացավ տուժող կողմի միջնորդությանը` նշելով, որ դռնփակ անցկացնելը չի խախտի դատական նիստի հրապարակայնության սկզբունքը և կապահովի անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: