Խաղեր դիտարկվող տարածքում. Ինչպես են ապրում սահմանապահ երեխաները,տեսանյութ
Խաղաղությունը Հայաստանի սահմանապահ համայնքներում փոքր-ինչ այլ ընկալում ունի. հրադադարի հաստատումից հետո այստեղ այդպես էլ կրակոցները չդադարեցին:
Ըստ ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների` 2018 թվականին ՀՀ սահմանապահ 31 համայնքում գործող32 դպրոցներում սովորում է ընդհանուր հաշվով 5349 աշակերտ, որոնք ամեն օր հաճախում են դպրոց հակառակորդի հրաձգության տակ հայտնվելու վտանգի պայմաններում:
Այդ երեխաներից երկուսը՝ 15-ամյա Սպարտակն ու 13-ամյա Վերոնիկան սիրով համաձայնեցին օգնել մեզ՝ ներկայացնելով իրենց առօրյան:
Ծանուցում. Այս տեսանյութի համար նկարահանումներն իրականացվել են 2018 թ. մայիսից մինչև հոկտեմբեր, երբ այդ գյուղերում իրավիճակը դեռ անհանգիստ էր:Տեսանյութը նկարահանված է 360 աստիճան ֆորմատով: Այն հնարավոր է դիտել ինչպես VR ակնոցով, այնպես էլ սմարթֆոնով՝ ցանկալի ուղղությամբ տեղաշարժելով սմարթֆոնը: Իսկ մեծ էկրանների վրա հնարավոր է վիդեոն տեղաշաարժել բոլոր ուղղություններով կամ պտտեցնել պատկերը, ինչի համար անհրաժեշտ է պարզապես մկնիկի ցուցիչով «բռնել» պատկերն ու շարժել ցանկալի ուղղությամբ: