Սպիտակ տանը Թրամփին հռչակել են «ԱՄՆ ամենաիսրայելամետ նախագահ»
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի լիակատար ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա
«Նախագահ Դոնալդ Թրամփը ամենաիսրայելամետ նախագահն է մեր երկրի ողջ պատմության ընթացքում»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Մինչ այդ Թրամփն էլ թվիթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի լիակատար ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա: Ընդ որում, Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն մեկնաբանում նախագահի հաղորդումը:
1944 թ. ի վեր Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելը գրավել է 1967 թ. Վեցօրյա պատերազմում: 1981 թ. Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել, որում միակողմ կարգով հռչակվել է հրեական ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա: Բռնակցումը չեղյալ է համարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձևով: