Հայերեն   English   Русский  

Վարչապետի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից


  
դիտումներ: 626

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից: Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Որոշման համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: